Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ԼՂ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, ով հետախուզվում էր փողերի լվացման գործով, ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությունում։
«Բազա» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ նա փակվել է զուգարանում և ինքնասպան եղել: Մեկ ժամ անց դուռը ուժով բացել են, սակայն Ավագյանին փրկել չի հաջողվել: Նա փախել էր դատարանից և ապաստան գտել հյուպատոսարանում:
Բորիս Ավագյանը անցել է մաքսային վճարումներից խուսափելու գործով, որի ընդհանուր գումարը կազմել էր ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի:
Նշենք, որ 2020 թվականի արցախյան պատերազմի օրերին նա կարճ ժամանակով եղել է ԼՂՀ ԱԺ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: Պատերազմից հետո Ավագյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ՝ կրկին հատուկ հանձնարարությունների գծով: