Հասարակություն

Պայթյուն Օսլոյի կենտրոնում

Պայթյուն Օսլոյի կենտրոնում

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել և վնասազերծել են երկրորդ պայթուցիկ սարք։ Մի կասկածյալ արդեն ձերբակալվել է։

Պայթյունը տեղի է ունեցել թագավորական պալատից և Իսրայելի դեսպանատնից ոչ հեռու։ Վնասվածքների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Ոստիկանների խոսքով՝ երկրորդ սարքը եղել է ռազմական նռնակ։ «Մենք ձերբակալել ենք մեկ կասկածյալի և շարունակում ենք որոնել ու հետապնդել այլ անձանց։ Մեր հիմնական վարկածն այն է, որ խոսքը հանցագործների միջև վեճի մասին է, սակայն որևէ տարբերակ չենք բացառում»,– հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Սքոթնեսը՝ ընդգծելով, որ տարածքը ներկայումս անվտանգ է։

Նորվեգական TV2 և Aftenposten լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնել են, որ կասկածյալը 13 տարեկան է։ Սքոթնեսը հրաժարվել է հաստատել կամ մեկնաբանել այդ տեղեկությունը։

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց, երբ հաղորդումներ տարածվեցին Օսլոյի և Կոպենհագենի օդանավակայանների մերձակայքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական