Հայտնի ռուս երգիչ Օլեգ Գազմանովը ցանկանում է վերադարձնել իր թոշակի համար կուտակած գումարը, որը փոխանցել էր այժմ խարդախության գործերով մեղադրվող Գևորգ Սարկիսյանին. РИА Новости-ին հայտնել է Գազմանովի ընտանիքի փաստաբան Ռոման Կուզմինը։
Ըստ փաստաբանի՝ 2019 թվականին Օլեգ Գազմանովն ու նրա կինը՝ Մարինա Անատոլևնան, Սարկիսյանին վարկ են տրամադրել, և դա երգչի ամբողջ կյանքի ընթացքում թոշակի համար կուտակած գումարն էր։ Նաև նշել է, որ Սարկիսյանը դեռ 2016 թվականից սկսել էր մտնել Գազմանովների ընտանիքի շրջապատ՝ փորձելով արժանանալ նրանց վստահությանը․ «Իրականում նա օգտվել է նրանց վերաբերմունքից ու ստացել գումար։ Մեկ տարի անց, երբ պահանջվել է վերադարձնել վարկը, Սարկիսյանը հայտարարել է՝ գումար այլևս չկան։ Նա անհասկանալի տեղ է դրանք ներդրել։ Իսկ մենք չենք ներդրել, պարզապես նրան վարկ ենք տվել», - РИА Новости-ին ասել է Կուզմինը։
Հետագայում, ըստ փաստաբանի, Սարկիսյանը պատճառաբանել է՝ սկզբում համավարակով, ապա նաև ՍВО-ի (Հատուկ ռազմական գործողություն) պատճառով՝ ասելով, որ չի կարող գումարները փոխանցել ԱՄՆ-ից, որտեղ ապրում է։ Ըստ փաստաբանի՝ Սարկիսյանը, թեև Ռուսաստանի քաղաքացի է, բայց վերջին տարիներին ապրել է ԱՄՆ-ում։ Այնտեղ ունի ընտանիք, տուն, գույք։ Սկզբում դատարանը նրան կալանավորել էր, սակայն ավելի ուշ որոշումը փոխվել է, և նա տնային կալանքի տակ է հայտնվել։ Հետագայում Սարկիսյանին կրկին կալանավորել են արդեն երկրորդ խարդախության գործով, որի տուժողները, ըստ Կուզմինի, Գազմանովի ընկերներն են։