Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է FESEI (Fundaciցn de Estudios Estratռgicos e Internacionales) ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հիմնադրամի մի խումբ ուսանողներ, որոնք հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ՀՀ ԱԺ նախագահին:
Քննարկվող հարցերի առանցքում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաները: