Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոսել է ՌԴ-ի հետ միություն կազմելու մասին։
«Ռուս ասելով՝ չի ասվում Պյատիգորսկի կամ Ուլյանովսկի մարզ, նշանակում է այն, որ ՀՀ-ն՝ իր օրենքներով, իր ԱԺ-ով, իր կառավարությունով, իր նախագահով, իր ինքնորոշումը պաշտպանելով, միություն է կազմում։ Միություն է կազմում լոկ նրա համար, որ այս թուրքերի՝ տափաստանային ցեղի դեմը պաշտպանվենք»,- ասել է նա։
Ղուկասյանի ցանկությունն է, որ Հայաստանը միություն կազմի, ինչպես Եվրոպան, Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում. «Բա Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց՝ անկախ Հայաստանով, պետականությունը պաշտպանելով»։
Ղուկասյանը նշել է, թե ով իրեն այս թեմայով վատ բան ասի, ինքը նրան կասի՝ «թուրքահպատակ շատ տղա». «էդքան բան։ Որևէ մեկը գա, կանգնի դիմացս, որևէ բան ասի, ես կզգամ, որ թուրքերի գործակալն է, թուրքերի աշխատողն է»։