Հասարակություն

Օհանովի փողոցում ավտոմեքենա է այրվել

Օհանովի փողոցում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 19։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 19։59-ին։ Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական