Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ին և 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Քամին հյուսիսարևելյան է՝ 5-9 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 24-26-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։