Հասարակություն

Դատարանը վաղը կհրապարկի Աջապահյանի գործով վերդիկտը

Դատարանը վաղը կհրապարկի Աջապահյանի գործով վերդիկտը

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քրեական գործով վերդիկտ կայացնելու համար։ 

Վերդիկտը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին ժամը 17:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում.  հայտնում են արքեպիսկոպոսի փաստաբանական թիմից։

Այսօր դատական նիստում Աջապահյանը ելույթ է ունեցել, ասելով. «Մի կարծեք, թե ես ձեզ վրա նեղացած եմ, ես ոչ մեկի վրա նեղացած չեմ։ Իմ միակ բողոքն այն է, որ, չնայած այդքան հսկայական ռեսուրսներ ունենալուն, դուք զբաղված եք Աստված գիտի ինչով»։

Աջապահյանը նաև նշել է. «Այս պայմաններում ես ուրախ եմ, որ գտնվում եմ մեղադրյալի աթոռին։ Այս կառավարության օրոք դա միայն պատիվ է, ուրախություն և օրհնություն։ Սա պատիվ է ինձ համար»։ 

Հիշեցնենք՝ Աջապահյանը մեղադրվում է պետական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեջ։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական