Հասարակություն

Մի քանիսը միլիարդատերեր են դարձել, իրենց շներին «բրիլիանտներով» են կերակրում․ Ղուկասյան

Մի քանիսը միլիարդատերեր են դարձել, իրենց շներին «բրիլիանտներով» են կերակրում․ Ղուկասյան

«Տեսնում եմ՝ նախկին ու ներկա, միասին, այս ամենը կազմակերպել են. ես երբեք իրենց հետ ճանապարհ չեմ գնա։ Կառաջարկեմ՝ ովքեր տեսնում են այդ ամենը, ու մի ոսկոր բերանները գցելու համար ձենները կտրել են, հելե՛ք, ազգը կործանվում է, պաշտպանե՛ք»,-ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշել է. «Ինձ պետք է մի քիչ համբերել։ Կասեմ՝ առանձին կգնամ, թե չեմ գնա, թե՞ ինչ-որ մեկին կպաշտպանեմ»։ Ղուկասյանն ընդգծել , որ «դա ազգային է լինելու, ու բոլորը տեսնելու են»։

Նա չի բացառել, որ կրկին ՀԿԿ հետ կգնա ընտրության․ «Կոմունիստները սարքին այս երկիրը 70 տարի։ Ինչ սարքել են, կոմունիստների օրոք է, նրանցով խաղաղ էինք։ Էն կոմունիստների մասին չէ՝ եկեղեցի քանդող, այլ ընդունում եմ Չինաստանի ձևը, երբ պետությունը պետք է ունենա սեփականություն»,-ասել է նա և հավելել․

«Ինչու՞ պիտի պետությունը չանի այդ ամենը։ Մի քանիսը միլիարդատերեր են դառել և չգիտեն ինչ անեն, իրենց շներին բրիլիանտներով են կերցնում՝ հասկանալով, որ ժողովուրդը սոված մեռնում է։ Ես այդ սկզբունքի տեր եմ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական