Սեպտեմբերի 22-ին Արմավիրի մարզում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը՝ պայթյունի վայրից 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը ապա մարել այն։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։