Հասարակություն

Պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել․ ՀՀ ՆԳՆ

Պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել․ ՀՀ ՆԳՆ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է մոտ 150 քմ խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 19:55-ին: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 500 քմ խոտածածկույթ և բենզալցակայանի պահեստ: Այս պահի դրությամբ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ, կան վիրավորներ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական