Հասարակություն

Միջադեպ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանին դուրս են հրավիրել

Միջադեպ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանին դուրս են հրավիրել

Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառի օրենսդրական նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Երբ Էդգար Ղազարյանը ելույթում 2018թ. իրադարձությունները որակել է ադրբեջանաթուրքական հեղափոխություն, լսումները նախագահող Ռուստամ Բաքոյանը կարգադրել է անջատել խոսափողը։

Բաքոյանը կոչ է արել խոսել թեմայի շրջանակներում, սակայն Ղազարյանը չի ենթարկվել։

Բաքոյանը խնդրել է անվտանգության աշխատակիցներին գալ և դահլիճից դուրս հրավիրել Ղազարյանին։

Ամբիոնի մոտից հեռանալիս Ղազարյանը ասել է. «Դուք խուլիգան եք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական