Սեպտեմբերի 21-ին, ժամը 05։15-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին խճուղու տներից մեկի, անասնագոմի և հացատան տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 07:33-ին: Այրվել են հացատունը (մոտ 20 քմ), տան և անասնագոմի տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան և անասնագոմի տանիքների մյուս հատվածներ։