Հասարակություն

Քաղաքացին բարձրացել է քարափի վրա և չի կարողացել իջնել

Քաղաքացին բարձրացել է քարափի վրա և չի կարողացել իջնել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14։01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ծաղկեվանք» եկեղեցու մոտակայքում քաղաքացին բարձրացել է քարափի վրա և չի կարողանում իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 

Փրկարարները քաղաքացուն անվնաս իջեցրել են քարափից (մոտ 30 մետր) և ուղեկցել (մոտ 1,5 կմ) անվտանգ տարածք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական