Հասարակություն

Հրդեհ արտադրամասում․ կրակի տարածումը կանխվել է

Հրդեհ արտադրամասում․ կրակի տարածումը կանխվել է

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող արտադրամասի պահեստային հատվածի տանիքից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցում գտնվող արտադրամասի 3-րդ հարկում՝ չշահագործվող տարածքում (մոտ 2000 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։15-ին։ Մոտ 10 քմ հատվածում այրվել են օդափոխման համակարգը և մեկ հաստոց: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շենքի մյուս հատվածներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական