Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ավան գյուղի 72-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Նա սեպտեմբերի 18-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 72-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են հրացան ու 12 մմ տրամաչափի փամփուշտ։
Ձերբակալվածը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Կատարվում է նախաքննություն: