Սեպտեմբերի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ալեքսան Ս․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 74-ամյա Նիկոլայ Շ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և փորձել օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն շտապօգնության բժիշկները տեղում արաձանագրել են նրա մահը։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում։