Հասարակություն

Կողոպուտ կամ գողություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի․ ԱՄՆ դեսպանատուն

Կողոպուտ կամ գողություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի․ ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։ 

Դեսպանությունից հավելել են, որ եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական