Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 18-ին:
Ժամը 10.40-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Գորիս քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը ներկայացվել է Քննչական կոմիտե, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։