Հասարակություն

Որևէ կապ չունեմ միջադեպի հետ

Որևէ կապ չունեմ միջադեպի հետ

Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը սոցցանցի էջում գրել է․ 

«Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։

Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին։

Հ.Գ․ լուսանկարը՝ իմ և Հակոբ Կարապետյանի առաջին խոսակցությունից (18+,- խմբ.):

Հիշեցնենք, որ օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից բռնության էր ենթարկվել։ Հարուցվել է քրեական գործ։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական