ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին:
«Իմ խոսքում ներկայացրել եմ հիմնադրամի ստեղծման գաղափարի ձևավորման նախապատմությունը։ Նշել եմ, որ հիմնադրամի առաքելությունը մշակութային, կրթական, ուսումնական և այլ հանրօգուտ բովանդակության ստեղծումն ու տարածումն է՝ նպաստելով արժեքային և հանրային շահերին ծառայող մեդիամիջավայրի ձևավորմանը։
Հաշվի առնելով հիմնադրամի ձևավորման ընթացիկ փուլը՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում, միաձայն որոշմամբ ընտրվել եմ խորհրդի նախագահ: Ամփոփելով նիստը՝ հաստատել ենք հիմնադրամի առաջիկա քայլերն ու գործողությունների ճանապարհային քարտեզը»,- գրել է նախարարը։