Հասարակություն

ՀՀ տեղափոխեք միայն ձեզ պատկանող բջջային հեռախոսներ. ՊԵԿ

ՀՀ տեղափոխեք միայն ձեզ պատկանող բջջային հեռախոսներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է ուժեղացված մաքսային հսկողությունը՝ բջջային հեռախոսների ներմուծման նկատմամբ։

ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը հորդորում է Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող բջջային հեռախոսներ։

Միաժամանակ, Կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոսներ Հայաստան տեղափոխելու մեր հայրենակիցների առաջարկներից և խուսափել դրանք Հայաստանում անծանոթ անձանց փոխանցելուց։ Նման գործողությունները կարող են մաքսային հսկողության ընթացքում խնդիրներ առաջացնել և դիտարկվել որպես քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որտեղ անուղղակիորեն կարող են ներգրավվել նաև ՀՀ ժամանող քաղաքացիները։

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ զարտուղի ճանապարհով առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական