Սեպտեմբերի 19-ին, ժամը 13։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցի թիվ 52 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. կան արգելափակված քաղաքացիներ:
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին դուրս են բերել արգելափակումից․ «Opel» մակնիշի ավտոմեքենայից երեք տուժած և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: