Հասարակություն

Ավտոտրանսպորտային միջոցների ինտենսիվությունը աճել է

Ավտոտրանսպորտային միջոցների ինտենսիվությունը աճել է

ՀՀ 8 միջպետական ճանապարհների 14 կետերում տեղակայված առցանց աշխատող հաշվիչների միջոցով չափվում է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ Դրանք արձանագրում են տվյալ կետում թեթև մարդատար, բեռնատար և կցորդով բեռնատար մեքենաների միջին օրական ինտենսիվությունը։

2025 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավտոտրանսպորտային միջոցների ինտենսիվությունը, բացառությամբ մեկ կետի, աճել է։

Տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը չափվում է նաև շարժական հաշվիչների միջոցով։

Ինտենսիվության ստացված տվյալները հանդիսանում են HDM-4 տնտեսագիտական վերլուծության ծրագրի մուտքային տվյալ։ Հավաքագրված տվյալները վերլուծվում և Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական