Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի նկարազարդումը Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված չի եղել. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Քաղաքապետարանի դիրքորոշումն է, որ այդ նկարազարդումները պետք է մաքրվեն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ օրերս նկարազարդել էին Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը, ինչը համացանցում ևս մեծ դժգոհության տեղիք էր տվել։