Հասարակություն

Մեքենաներ են բախվել, տուժածներ կան

Մեքենաներ են բախվել, տուժածներ կան

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Ford» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական