Հասարակություն

Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՎԶԵԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ հետ ձևավորված համագործակցությունը։

Մհեր Գրիգորյանը և Էլիզաբետտա Ֆալչեթին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և երկուստեք կարևորել հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, ինչպես նաև վաշինգտոնյան հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական