Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին, 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 22-ի ցերեկը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիս-արևելյան է՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի` 8-12, 20-ի ցերեկը կբարձրանա` 4-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 20-ին, 22-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։