Հասարակություն

Քաղաքում այլևս չենք ունենա հին տրոլեյբուսներ. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքում այլևս չենք ունենա հին տրոլեյբուսներ. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ունենք կայացած մրցույթ, արդեն իսկ գնած 30 տրոլեյբուս, իսկ այս 45 նոր տրոլեյբուսը, որոնք կառավարության աջակցությամբ կգնենք, ամբողջապես կթարմացնի մեր տրոլեյբուսային պարկը, և այլևս քաղաքում չենք ունենա հին տրոլեյբուսներ»,- կառավարության նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 2026թ. առաջին եռամսյակում բոլոր նոր տրոլեյբուսներն արդեն կլինեն Երևանում

Քաղաքապետի խոսքով՝ այս գնմամբ Երևանի տրոլեյբուսային պարկն ամբողջապես թարմացնում է կազմը։

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, քաղաքապետը նշեց. «Այս մի քանի տարիների ընթացքում մենք հասցրել ենք գնել 87 հատ 12 մետրանոց ավտոբուս, 562 հատ 8.6 մետրանոց ավտոբուս և 30 նոր տրոլեյբուս, որ գծերից անջատ կարող են հավելյալ 60 կմ երթևեկել՝ անկախ միացված լինելուց»։

Նա նաև շեշտեց, որ նոր շարժակազմերը լինելու են էլեկտրական. «Բոլոր մնացած շարժակազմերը, որ պետք է ձեռք բերենք, միմիայն էլեկտրական պետք է լինեն, մենք այլևս չենք էլ քննարկում ներքին այրման շարժիչով կամ նույնիսկ SNG գազով աշխատող շարժիչներով ավտոբուսներ գնելը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական