«Նախատեսվում է 45 նոր «Յութոնգ» մակնիշի տրոլեբուսներ և 104 վերելակ ձեռք բերել։ Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարի օգտագործվող 30 «Լիաս» տրոլեբուսներին»,- կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա ընդգծեց, որ 45 տրոլեբուսների համար որպես կանխավճար առաջարկվում է 30%։