«Մենք արևային էներգիայի ոլորտի զարգացումը պետք է չկասեցնենք։ Պետք է հասնենք դրա ետևից՝ նոր տեխնոլոգիական լուծումներով»,- կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով արևային էներգիայի ոլորտի զարգացմանը։
Վարչապետն ընդգծել է, որ բարդ է, բայց դա տնտեսական, էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ պետական անվտանգության և պետական անկախության խնդիր է. «Մենք պետք է հետևողականորեն գնանք այս ճանապարհով։ Էլ չեմ ասում, որ ապագան է դա։ Ինչքան շատ արևային կայան, այնքան ավելի շատ ենք ապագայի մեջ մտնում»,-ընդգծել է վարչապետը։