Հասարակություն

«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենա է այրվել

«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:48-ին: Այրվել է ավտոմեքենան։ Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական