Հասարակություն

Հրդեհ Երվանդաշատ գյուղում

Հրդեհ Երվանդաշատ գյուղում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 15։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում անասնակեր է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել  է, որ գյուղի Արածանիի փողոցի անասնագոմերից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 18:33-ին։ Այրվել է մոտ 1200 հակ կուտակած անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Երվանդաշատի հենակետի կամավորները, ներգրավվել  է 1 տրակտոր և 2 բեռնատար ավտոմեքենա: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական