Հասարակություն

Պացիենտի անվտանգության համաշխարհային օրն է

Պացիենտի անվտանգության համաշխարհային օրն է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս տարվա կարգախոսն է. «Պացիենտների անվտանգությունը կյանքի սկզբից»: Այն նվիրված է յուրաքանչյուր նորածնի և երեխայի համար անվտանգ բուժսպասարկման ապահովմանը, հատկապես` կենտրոնանալով ծննդյան պահից մինչև ինը տարեկանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օրվա խորհրդով մշակել է անվտանգության ապահովման կոչեր:

Ծնողներին

  • Եղե'ք Ձեր երեխայի անվտանգության հովանավորը:
  • Տեղեկացված եղե'ք:
  • Ակտիվ մասնակցեք երեխայի բուժսպասարկման ընթացքում որոշումների կայացմանը:
  • Հայտնե'ք Ձեր կարծիքը: Եթե ինչ-որ բան այնպես չէ, բարձրաձայնե'ք:

Դպրոցահասակ երեխաներին

  • Տեղեկացրե'ք, եթե լավ չեք զգում, ցավ ունեք կամ ինչ-որ առողջական խնդիր անհանգստացնում է Ձեզ, մանրամասն նկարագրե՛ք, թե ինչ եք զգում:
  • Հայտնե՛ք բժշկին կամ բուժքրոջը Ձեր ալերգիաների մասին:
  • Հարցրե՛ք, թե նշանակված դեղերը ինչի՞ համար են:
  • Եթե վնասվածք եք ստացել, հարցրեք` ինչպես այն մաքուր պահել մինչև լավանալը:
  • Պահպանե՛ք հիգիենայի նորմերը. հաճախ լվացե՛ք ձեռքերը, հազալիս կամ փռշտալիս փակե՛ք բերանը կամ օգտագործե՛ք անձեռոցիկ ու անմիջապես գցե՛ք աղբամանը:

Բուժաշխատողներին

  • Տրամադրե՛ք անվտանգ և երեխայակենտրոն խնամք. համապատասխանեցրե՛ք բուժօգնությունը երեխայի տարիքին, քաշին և զարգացման փուլին:
  • Մինչև ցանկացած միջամտություն իրականացնելը ստուգե՛ք ալերգիաների առկայությունը:
  • Սերտ կապեր ստեղծե'ք ծնողների, խնամակալների և երեխաների հետ: Երեխաներին ներառե՛ք բուժման հարցերում որոշումների կայացման մեջ:
  • Բարձրաձայնե՛ք անբարենպաստ պատահարների մասին և մասնակցե՛ք դրանց կանխարգելման վերաբերյալ քննարկումներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական