ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 15-ից 16-ը։ Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 13 դեպք՝ խարդախության,
- 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
- 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 5-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
- 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության,
- 3-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, փողերի լվացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու,
- 1 դեպք՝ խուլիգանության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․ 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։