Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 11:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
«Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է հաղորդագրությունում։