Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա մասնակի արևային խավարում։ Դա տեսանելի չի լինի Հայաստանից, Ասիայից և Եվրոպայից. Radar Armenia-ին հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից։
«Արևի մասնակի խավարումը տեսանելի կլինի հասարակածից ներքև ընկած երկրներից (Նոր Զելանդիա, Ավստրալիա...)»,-ընդգծեցին աստղադիտարանից։
Հիշեցնենք, որ մասնակի արևային խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նորալուսնի փուլում գտնվող Լուսինն անցնում է ուղիղ Արևի դիմացով՝ ծածկելով նրա սկավառակի մի հատված, բայց՝ ոչ ամբողջությամբ։ Այս անգամ մոտ 16,6 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության ընդամենը 0.2%-ը, հնարավորություն կունենա տեսնել երևույթը։