Հասարակություն

Հիմնանորոգվում է Մարտունիից Ներքին Գետաշեն տանող ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Մարտունիից Ներքին Գետաշեն տանող ավտոճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գևորգ Զիրոյան և Սայաթ-Նովա խաչմերուկից մինչև Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ տանող ավտոճանապարհը։ Ճանապարհի երկարությունը մոտ 3.5կմ է։

Կապալառուի կողմից քանդվել է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը, կառուցվում են մայթեր, ջրահեռացման վաքեր։ Մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Մոտ 2կմ հատվածում տեղադրվել է ներքին շերտը, մոտ 1.5կմ տեղամասում՝ վերին շերտը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական