Ես այդ տեսակը չեմ, վախեցողը չեմ. հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով իր ու որդու դեմ քրեական վարույթներ հարուցելուց հետո հրաժարական տալու հավանականության մասին հարցին։
«Ինչ ուզում են՝ անեն, ոնց ուզում են՝ անեն։ Ամեն տեղ էլ տղամարդու տեղ է»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքն այդ հասակում ցանկանում էր ավելի հանգիստ ապրել, պաշտոն չզբաղեցնել, բայց երկրում ստեղծված իրավիճակը ստիպում է այլ կերպ վարվել։
«Որոշեք՝ կամ թուրքի կողմն եք, կամ ռուսի հետ պետք է գնաք»,- ասել է նա։
Ղուկասյանը նշել է, որ բացի իրենից ու որդուց, նաև եղբոր հետ կապված քրեական վարույթ կա. «Բա եղբորս վրա էլ են փակել, որ երկրից դուրս չգա»։ Հարցին՝ գործող քաղաքապետը մի՞թե կքննադատի կառավարության ղեկավարին, նա նշել է. «Դա դեմոկրատիա է։ Բա բոլորը պետք է անպայման ՔՊ-ական լինե՞ն։ Ամբողջ աշխարհում այդպես է՝ կա և դիմություն, և ընդդիմություն։ Ժողովուրդն ում ընտրում է, դրանով պետք է առաջնորդվել»։