Հասարակություն

Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ

Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2025 թվականի օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ։
Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 300,919։

2025 թ․ հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական