Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-21-ին առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17 մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։
Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17 մ/վ արագությամբ։