Հասարակություն

ԱԹՍ-ի միջոցով փորձել են թմրամիջոց և արգելված իրեր փոխանցել

ԱԹՍ-ի միջոցով փորձել են թմրամիջոց և արգելված իրեր փոխանցել

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։

Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական