Հասարակություն

Հրդեհի տարածումը կանխվել է

Հրդեհի տարածումը կանխվել է

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի մոտակա անասնագոմ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական