Հասարակություն

Հրդեհ՝ Հրազդանի խանութներից մեկում․ կա երկու տուժած

Հրդեհ՝ Հրազդանի խանութներից մեկում․ կա երկու տուժած

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է խանութը (մոտ 40 քմ)՝ գույքով։ Փրկարարները շենքից և խանութից տարհանել են երկու քաղաքացու, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական