Սեպտեմբերի 15-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 3 քաղաքացի, ովքեր վերանորոգում էին Opel-ը, ենթարկվել են վրաերթի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտովթար-վրաերթի հետևանքով Toyota Corolla-ի վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացիները, որոնցից մեկի ոտքը կտրվել է, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։