Հասարակություն

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 2-4, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Գնահատեք հոդվածը

4.0 /5
1
գնահատական