Սեպտեմբերի 15-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Աճառյան փողոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդհի բռնկումով․ երկու տուժած տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։ Գազի արտահոսքը դադարեցվել է․ հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 19։42-ին։