Հասարակություն

Հրդեհ՝ Ծովինար գյուղի տներից մեկի բակում

Հրդեհ՝ Ծովինար գյուղի տներից մեկի բակում

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16։43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։08-ին, մարվել՝ 18։38-ին։ Այրվել է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական