Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել. Radar Armenia-ին հայտնեցին ներքին գործերի նախարարությունից։

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 11։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի հատվածում հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 700 քմ տարածքում»,-ասացին ՆԳՆ-ից։

Այս պահին հրշիջման աշխատանքներ են իրականացվում։ Հիշեցնենք՝ աղբավայրն այրվել էր նաև օգոստոսի 18-ին՝ 10 օրն շարունակ։ 



Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական