Հասարակություն

Օձունում հրդեհ է բռնկվել միաժամանակ երկու հասցեում

Օձունում հրդեհ է բռնկվել միաժամանակ երկու հասցեում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 23։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի բուժարանի մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել հարակից երկու հասցեներում․ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է մոտ 80 հակ անասնակեր, իսկ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում՝ ծածկի տակ, այրվում է մոտ 250 հակ կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 15-ին, ժամը 00։58-ին, մարվել՝ 05:30-ին։ Տներից մեկի բակում այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 70 քմ) և մոտ 80 հակ անասնակեր, մյուսի բակում՝ ծածկը և մոտ 250 հակ կուտակած անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական